Նոր արտասովոր բացահայտումներ Մարսի մասին․ DM
Գիտություն և Մշակույթ
Մարսի վրա ավազոտ լողափերի գոյության ապացույցներ են հայտնաբերվել, գրում է Daily Mail-ը։ Մոլորակի խորքում հայտնաբերվել են ժայռերի շերտեր, որոնք ցույց են տալիս, որ ժամանակին օվկիանոս է եղել, որը ծածկել է մոլորակի հյուսիսային բևեռի մեծ մասը։
Հետազոտությունն իրականացվել է գիտնականների միջազգային թիմի կողմից, փորձագետներն օգտագործել են չինական «Ժուրոնգ» ռավերի տվյալները: Սարքը հագեցած է գեոռադարով, որի շնորհիվ ուսումնասիրվել են Մարսի խորքերը։
Այսպիսով, ստացված տվյալները դիտելիս մասնագետները նկատել են ցամաքային լողափեր հիշեցնող կառույց։
Հետազոտողները նաև ենթադրել են, որ Մարսի վրա կյանքի համար բարենպաստ ժամանակահատվածը կարող էր տևել մի քանի տասնյակ միլիոն տարի:
