«Հրապարակ». ԱԺ նախագահի «ձևական» իրավունքը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Հունվարի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորվեց Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը, որի անդամներին նշանակեցին ԱԺ նախագահը, վարչապետը, ՍԴ նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը և ՀՀ գլխավոր դատախազը: Մեր ունեցած տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ցանկություն է հայտնել այս հանձնաժողովում իր ներկայացուցիչ տեսնել ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին: Սակայն նախագահական նստավայրից նրան հասկացրել են, որ ինքը միայն ձևականորեն իրավունք ունի թեկնածու առաջադրել: Արդյունքում Նիկոյանը առաջադրել է Լիլիթ Պողոսյանի թեկնածությունը, որին երևի թե չի էլ ճանաչում: Ահա այսպիսի ներիշխանական էթիկայի պայմաններում է ձևավորվել էթիկայի հանձնաժողովը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ