Կառավարությունը հաստատեց ՀՀ–ի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը
Արտաքին Քաղաքական
ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը:
Նախատեսվում է համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծում՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:
«Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում»,- ասվում է նախագահի հրամանագրի նախագծի հիմնավորման մեջ:
