«Հայկական ժամանակ». գրեյթ հեռախոս
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ընտանիքին պատկանող «Գրեյթ Վելլի» ՍՊԸ հեռախոսները անջատված են: Ընկերության կայքէջում նշված հեռախոսահամարներով զանգահարելիս երեկ լսեցինք, որ «բաժանորդի հեռախոսը միացված չէ կայանին»:
Ընկերության խանութի աշխատակցուհիներից մեկից երեկ խնդրեցինք ընկերության որևէ աշխատող հեռախոսահամար տրամադրել: Նա ասաց, որ ընկերության բոլոր հեռախոսահամարները անջատված են: «Ինչո՞ւ»,- հարցրինք աշխատակցուհուն: «Ղեկավարությունը երկրում չէ», - պատասխանեց նա: Հարցին, թե ղեկավարության բացակայության պատճառով ընկերության հեռախոսահամարները միշտ անջատվո՞ւմ են, աշխատակցուհին պատասխանեց՝ այո: Ի դեպ, ընկերության մի խումբ աշխատակիցներ դեկտեմբերի 28-ին բողոքի ակցիա են արել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ