Նոր մանրամասներ Սոչիում երեխայի վրա հարձակված հասկիների դեպքից
Ռուսաստան
Սոչիում տղայի դեմքը այլանդակած հասկիների տերը շներին կապած պահել էր իր տան բակում և մի քանի օր չէր կերակրել։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
48-ամյա շան տերը հարցաքննության ժամանակ ասել է, որ կենդանիներին կապած պահել է տան բակու: Տղամարդը մի քանի օրը մեկ գալիս էր շներին կերակրելու վայր, սակայն մինչ հարձակումը նա մոտ 10 օր տանը չի եղել վատ եղանակի պատճառով և չի կերակրել շներին։
Ուղղաթիռով տասը տարեկան տղան տեղափոխվել է մարզային հիվանդանոց։
Երեխայի վիճակը բարելավվելուց հետո վերջինս ենթարկվելու է մի շարք պլաստիկ վիրահատությունների։ Դեպքի առթիվ իրավապահները քրեական գործ են հարուցել։ Շների տիրոջը գրավի դիմաց ազատ են արձակել և մեղադրանք առաջադրել։
Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 26-ին Կրասնոդարի երկրամասի Ադլեր քաղաքում երկու հասկի այլանդակել էր իննամյա երեխայի դեմքը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ