Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանում իրավիճակը ծանր է․ զինվորական
Ռուսաստան
«Կուրսկի շրջանի սահմանամերձ Գլուշկովսկի շրջանում իրավիճակը շարունակում է ծանր մնալ, ուստի ավելի լավ է, որ տեղի բնակիչներն առայժմ չփորձեն վերադառնալ իրենց տները»։ ՏԱՍՍ գործակալությանը նման կարծիք է հայտնել «Բարս-Կուրսկ» կամավորական ջոկատի 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար՝ Բորոդան, հայտնում է EADaily-ն։
Նա իրավիճակը բնութագրել է լարված, քանի որ հակառակորդը կիրառել է հրետանի և մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ։ Անկանոն հարձակումներ են իրականացվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական օբյեկտների վրա։
Զինվորականը նշել է, որ տեղի որոշ բնակիչներ դեռևս մնացել են՝ հիմնականում տարեց մարդիկ։
Նրանք ասում են, որ այլ տեղ չունեն գնալու և ծրագրում են մնալ իրենց տներում «մինչև վերջին րոպեն»:
