ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկում են Արկտիկայի ռեսուրսների արդյունահանումն ու առևտրային ուղիները․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները սկսել են քննարկել Արկտիկայում օգտակար հանածոների համատեղ արդյունահանումը և նոր առևտրային ուղիների մշակումը: Այս մասին փետրվարի 26-ին հայտնել է Bloomberg-ը։
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները Արկտիկան նշել են՝ որպես տնտեսական համագործակցության պոտենցիալ տարածք: Բանակցությունների ընթացքում քննարկվում են բնական ռեսուրսների և առևտրային ուղիների հետախուզումը»,- ասվում է գործակալության նյութում։
Բացի այդ, կողմերը նախատեսում են համատեղ զարգանալ էներգետիկ ռեսուրսների ոլորտում և իրականացնել Արկտիկայի տարածքների հետախուզում։ Նաև, ըստ հրապարակման, ԱՄՆ-ի նպատակներից է Արկտիկայի տարածաշրջանում Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների թուլացումը։
Նշվում է, որ այս պահին բանակցությունները վաղ փուլում են և փակ են։
