Թրամփը կարող է ոչնչացնել Եվրոպան. NYT
Վերլուծական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու և եվրոպացի դաշնակիցների հանդեպ ամերիկյան պարտավորությունները նվազեցնելու մղումը հանգեցնելու է Եվրոպայի «կործանմանն ու մահվանը»: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով վերլուծաբանների կարծիքը։
Նրանց կարծիքով՝ ամերիկյան նոր վարչակազմը Եվրամիությունը տեսնում է ոչ միայն որպես մրցակից, այլ նաև որպես տնտեսական և նույնիսկ գաղափարական սպառնալիք։
Սա հաստատվում է Թրամփի խոսքերով, թե ԵՄ-ն ստեղծվել է «ԱՄՆ-ից օգտվելու համար», ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում, որտեղ նա քննադատել է եվրոպական երկրներում իրավունքների ու ազատությունների ճնշումը։
«Կասկած չկա, որ նա փորձում է ոչնչացնել Եվրոպան՝ սկսած Ուկրաինայից»,- հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտի տնօրեն Նատալի Տոչին։
