Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է․ Ուկրաինայի հետախուզության ղեկավար
Աշխարհ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը կարծում է, որ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է։ Այս մասին նա հայտարարել է Ukrinform-ին տված հարցազրույցում, գրում է Lenta-ն։
Լրագրողը Բուդանովին հարցրել է՝ այն ամենը, ինչ կատարվում է Ուկրաինայում, երրորդ համաշխարհային պատերազմ է, թե՞ դրա նախերգանքը։
«Դա փիլիսոփայական հարց է, կախված է նրանից, թե ինչպես ես դրան նայում: Ինձ համար՝ այո», - ասել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ղեկավարը։
Բուդանովը այդ փաստը բացատրել է նրանով, որ հակամարտությունում ներգրավված է աշխարհի ամենահզոր երկրների բացարձակ մեծամասնությունը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)