Մոսկվայում մահացած են գտել ՌԴ ՆԳՆ «Պ» վարչության պետի տեղակալին
Ռուսաստան
Մոսկվայում մահացած են գտել ՌԴ ՆԳՆ «Պ» վարչության պետի տեղակալ, գնդապետ Եվգենի Գոլովատին, որի պարտականությունները ներառում էին խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում հանցավորության դեմ պայքարը։ Այս մասին գրում է EADaily-ն։
Ենթադրվում է, որ սպան ինքնասպան է եղել իր աշխատասենյակում՝ օգտագործելով իր ծառայողական ատրճանակը։
Գնդապետը խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում հանցավորության դեմ պայքարող «Պ» վարչության պետի տեղակալն էր։
ՌԴ Քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննական ստուգում, որի արդյունքներով կայացվելու է դատավարական որոշում՝ քրեական գործի հարուցում, օրինակ՝ ինքնասպանության դրդելու կամ դրանից հրաժարվելու մասին։
