«Հրապարակ». «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատիրոջը պատկանող թանկարժեք նկարները ոստիկանությունից խոստացել են վերադարձնել
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Հայտնի բանդայի քրեական գործի նյութերի համաձայն, բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի հայրը՝ Գառնու «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր, գործարար, ԲՀԿ անդամ Սուրիկ Հակոբյանը, երեկ կանչվել է հարցաքննության, և մոտ 4 ժամից ավելի քննել են նրան: Հակոբյանը հարցաքննության մասին մեր թղթակցի հետ զրույցում մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, թե իրեն խոստացել են երկուշաբթի օրը հետ վերադարձնել իր տնից գործի համար առգրավված արժեքավոր իրերը, մասնավորապես թանկարժեք նկարները: «Դե գիտեք, իմ երկու ավտոմեքենաներն էլ են ոստիկանությունում, բայց դե ասեցին, որ դրանք տղաներինն են և դեռ պետք է մնան իրենց մոտ», - հայտնել է Հակոբյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ