Ռուսաստանում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից հետո մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց
Ռուսաստան
Մոսկվայում Պլաներնայա փողոցի թիվ 3 ինը հարկանի շենքում բռնկված հրդեհից հետո ութ մարդ դիմել է բժշկական օգնության։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրը։
«Արդյունքում ութ մարդ դիմել է բժշկական օգնության»,- նշել է գործակալության աղբյուրը։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքի վարչությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ հրդեհը բռնկվել է ութերորդ հարկի 15 քմ տարածքում։ Գերատեսչության տվյալներով՝ այնտեղ հրդեհվել է կահույք և անձնական իրեր։ 15 մարդ ինքնուրույն լքել է շենքը. Հրդեհն արդեն մարվել է, հավելում են ԱԻՆ-ից։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
