Մեծ Բրիտանիան ներդրումներ է խնդրել Չինաստանից․ Reuters
Համաշխարհային Մամուլ
Էներգետիկ անվտանգության նախարար Էդ Միլիբենդը երկօրյա այցով մեկնելու է Պեկին՝ քննարկելու չինական մասնավոր ներդրումները Մեծ Բրիտանիայի էներգետիկ ոլորտում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ուղևորության ընթացքում նա մտադիր է հանդիպել չինացի գործընկեր Չժան Ցզյանհուայի հետ, ինչպես նաև չինացի ձեռներեցների հետ քննարկել բրիտանական էներգետիկ ոլորտում մասնավոր ներդրումների հարցը։
Հաղորդվում է, որ քննարկման թեմաները ներառելու են մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուրները, ինչպես նաև էներգետիկ անվտանգությունը:
