Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Մասնագիտական փաստարկված և հիմնավորված դիտարկումները կնպաստեն բարեփոխումների արդյունավետությանը. Ժաննա Անդրեասյան

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը  հանդիպել է «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը նպատակ ունի տեղական ու միջազգային կրթական կառույցների ու պետության միջև բովանդակ համագործակցության զարգացման միջոցով նպաստել ՀՀ-ում և սփյուռքում մատուցվող կրթության որակի բարելավմանն ու կրթական արդյունքի դրական փոխակերպմանը:  Դաշինքի հիմնադիրներն են «Այբ» կրթական հիմնադրամը,  «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը», «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Սիմոնյան» կրթական հիմնադրամը (Թումո), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), «Հայ կրթական հիմնարկությունը» և Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի Հայաստանի գրասենյակը (ՀԲԸՄ Հայաստան):  

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հիմնադիր կառույցների հետ արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը, ըստ նրա, կարևոր  է հանրային վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

«Կարևոր է, որ կրթության ոլորտում իրականացվող գործողություններն ու բարեփոխումների բազմաշերտ գործընթացներն ունենան հանրային պատշաճ վերահսկողություն, փորձագիտական հանրույթի կողմից ներկայացված գաղափարների ու առաջարկների ներկայացման և քննարկման գործուն մեխանիզմներ:

Հանրային տիրույթում փորձագիտական խոսքի, առողջ և փաստահեն քննադատության բաց կա: Հույս ունեմ, որ դաշինքի գործունեությունը օգտակար կլինի մասնագիտական դաշտում հանրային և հրապարակային խոսույթի որակի բարելավման հարցում: Մեր նպատակն է՝ ցանկացած բարեփոխման մասին ունենալ բովանդակային, փաստարկված և հիմնավորված մասնագիտական կարծիք, որպեսզի հնչեն տարբեր դիտարկումներ, որոնք, անկասկած, անհրաժեշտ և օգտակար են բարեփոխումների արդյունավետության  բարձրացման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ դաշինքը կարող է դառնալ փորձագիտական կարծիքի համախմբման միջավայր:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախաձեռնված բարեփոխումները նպատակ ունեն կուտակված խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնել՝ ապահովելով կրթության որակի բարձրացում:

«Այդ իսկ պատճառով կարիք կա լսելու և միասին քննարկելու առկա խնդիրները և ամենակարևորը՝ գտնելու լուծման ճիշտ ուղիներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի տնօրեն Շամամ Գյորգյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, ընդգծել է՝ հիմնադրամի առաքելությունն է Հայաստանում և սփյուռքում բարձրակարգ ու արժեքահեն համակողմանի կրթության արդար ու հավասար հասանելիության ապահովումը, կրթության իրավունքի լիարժեք իրացումն ու հայկական մրցունակ և նորարար կրթական մոդելի մշակումը:

Դաշինքի ներկայացուցիչները կարևորել են նաև կրթական համայնքի տեղական ու միջազգային հավաքական փորձառության ծառայեցումն ազգային կրթության զարգացմանը` դարձնելով հայկական կրթական համակարգը մրցունակ ամբողջ աշխարհում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնության ընդլայնման քաղաքականությունը, յուրաքանչյուր տարվա համար թիրախների սահմանումը՝ ընդգծելով, որ ներկայցված նպատակները համահունչ են նաև պետական քաղաքականության առաջնահերթություններին:

Նախարարի դիտարկմամբ՝ ամենակարևոր խնդիրներից մեկը նաև լավագույն փորձի ձևավորման և տարածման գործընթացում ներգրավված հաստատությունների աշխարհագրության ընդլայնումն է: Այս համատեքստում կարևոր է համապատասխան միջավայրի ձևավորումը:

«Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու գործողություններն իրականացվում են որոշակի շրջանակի համար. առաջարկվող նոր ծրագրերին հիմնականում մասնակցում են նույն դպրոցները, նույն ուսուցիչներն ու աշակերտները: Օրինակ, ունենք դպրոցներ, որտեղ ուսուցիչների գերակշռող մեծամասնությունը՝ գրեթե 90%-ը, արդեն մասնակցել է կամավոր ատեստավորմանը, դիմել է տարակարգի ու օգտվում է վարձատրության բարձրացման տարբեր մեխանիզմներից: Բայց կան նաև դպրոցներ, որտեղ որևէ ուսուցիչ չի մասնակցել այս գործընթացներին: Սա, անկասկած, կրթական համապատասխան միջավայրի ձևավորման հետ կապված խնդիր է, որովհետև, վստահաբար, բոլոր դպրոցներում էլ կան լավ ուսուցիչներ: Ունենք նաև շատ լավ աշխատող հաստատություններ և պետք է կարողանանք գտնել այդ դպրոցների զարգացումը խթանող մեխանիզմներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նույնը վերաբերում է դպրոցներում բռնության դեպքերի կանխարգելմանը, ներառականությանը և համակարգային այլ խնդիրների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպվող ուսուցիչների ամենամյա համաժողովների շրջանակում դաշինքի հետ համագործակցության հնարավորությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված