ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է երկրից արտաքսված օտարերկրացիների թիվը
Ռուսաստան
2025 թվականի սկզբից ոստիկանության աշխատակիցները ավելի քան 18 հազար ստուգում են անցկացրել՝ բացահայտելու միգրացիոն օրենքները խախտողներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը Telegram-ի իր ալիքում։
Միայն Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում իրավապահ մարմինները հազարից ավելի ստուգումներ են անցկացրել։
Ինչի արդյունքում որոշվել է կրճատել 2,5 հազար օտարերկրացիների երկրում ժամանակավոր մնալը, նրանցից 477-ը չի ենթարկվել մատնահետքերի, լուսանկարահանման կամ բժշկական զննության։
Ռուսաստանից 607 ներգաղթյալի արտաքսելու որոշում է կայացվել։
