Թրամփը կարող է Պուտինի հետ խոսել այնքան, որքան ցանկանում է․ Կալլաս
Համաշխարհային Մամուլ
Եվրամիության (ԵՄ) երկրները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կարող են Ուկրաինայի հարցով գործարք կնքել Եվրոպայի թիկունքում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քաջա Կալլասը, նրա խոսքերը հայտնում է Axios-ը։
«Թրամփը կարող է Պուտինի հետ խոսել այնքան, որքան ցանկանում է, բայց Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած գործարք իրականացնելու համար նրանց անհրաժեշտ է Եվրոպան։ Եթե եվրոպացիները կամ ուկրաինացիները չհամաձայնեն պայմաններին, ապա ոչ մի համաձայնագրեր չեն գործի», - ասել է եվրոպացի դիվանագետը:
Ըստ Կալլասի, Եվրամիությունը «ուշադրությամբ հետևում է» Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությանը և մտահոգված է, որ Մոսկվան և Վաշինգտոնը «կարող են Ուկրաինայի վերաբերյալ գործարք կնքել ԵՄ անդամ երկրների թիկունքում»:
