Թրամփը աշխարհը դիտարկում է որպես անշարժ գույքի գործարք․ CNN
Վերլուծական
Թրամփի աշխարհում ամեն ինչ արագ է փոխվում։ Այս մասին հայտնում է CNN-ի վերլուծաբան Սթիվեն Քոլինսենը։
Նախորդող բոլոր իրադարձությունները ստիպեցին Զելենսկուն դաս քաղել և հասկանալ մի պարզ ճշմարտություն․ պետք է թողնել, որ Թրամփը հաղթի։
Զելենսկին մեկնելու է Վաշինգտոն՝ ստորագրելու Ուկրաինայի հազվագյուտ հողային հանքային ռեսուրսների զարգացման համաձայնագիրը:
Համաձայնագրի առաջին նախագիծը հիշեցնում էր հուսահատ երկրին պարտադրված կողոպուտ, ի տարբերություն վերջին տարբերակի, որը քիչ թե շատ բարենպաստ է թվում Ուկրաինայի համար:
Համաձայնագրում խոսվում է համատեղ վերակառուցման հիմնադրամի մասին, բայց ոչ մի հիշատակում չկա Թրամփի սկզբնական պահանջի մասին։
Ինչը հակասում է վերջինիս արտաքին քաղաքականության տեսլականին՝ որով Թրամփը աշխարհը դիտարկում է որպես անշարժ գույքի գործարք:
Զելենսկու համար համաձայնագիրը զուտ երաշխիք է ԱՄՆ-ի ապագա անվտանգության դիմաց:
