Զելենսկին պետք է ներողություն խնդրի մեր ժամանակը վատնելու համար․ ԱՄՆ պետքարտուղար
Համաշխարհային Մամուլ
Վլադիմիր Զելենսկին պետք է ներողություն խնդրի կոնֆլիկտային իրավիճակի համար նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Վենսի հետ հանդիպման ժամանակ, CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Պետդեպարտամենտի ղեկավարը Զելենսկուն կոչ է արել «ներողություն խնդրել իր թշնամական և ագրեսիվ վերաբերմունքի համար»։
«Զելենսկին պետք է ներողություն խնդրի մեր ժամանակը վատնելու համար», - ասել է Ռուբիոն:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը, պատասխանելով ուկրաինական կողմից ներողություն ստանալու հնարավորության մասին հարցին, հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները «դժվար թե սպասեն դրան»:
