Հայոց աշխարհ. Մրցակցային նախավարժանք՝ ընտրություններից առաջ
Հայկական Մամուլ
«Հայոց Աշխարհը», անդրադառնալով նախընտրական զարգացումներին, գրում է,- «Կարելի է ասել, որ ներկայումս մեզանում նախընտրական մրցակցային նախավարժանք է ընթանում: Իսկ ովքե՞ր են նախավարժանքի հիմնական մասնակիցները: Հայտնի է. իշխանական ճամբարից՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածից՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը: Անշուշտ սա չի նշանակում, որ այլ ուժեր չեն խառնվելու ընտրապայքարին, բայց դա այլ անդրադարձի նյութ է Շատ ավելի հետաքրքիր է դիտարկել, թե ինչպե՞ս է ընթանում ակնարկված նախավարժանքը և այն, թե հիշատակված ուժերի հարաբերություններն ինչպե՞ս են դասավորվում կամ, օրինակ, ի՞նչ հունով կարող ենզարգանալ: Այս առումով, երբ հայացք ենք նետում իշխանական ճամբարին անմիջապես ուշադրություն է գրավում վերջին օրերին ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների ու դրանցում իբր առկա լարվածության մասին զանազան հրապարակումների ինտենսիվությունը: Ոչ պակասվ ուշագրավ է, որ այդօրինակ վերլուծություններով աչքի են ընկնում ՀԱԿ-ին անմիջականորեն հարող կամ Տեր-Պետրոսյանի ազդեցության տիրուհթում գործող քարոզչամիջոցներն ու նյուզմեյքերները»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ