Հռոմի պապը շնչառական նոպա է ունեցել
Համաշխարհային Մամուլ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնչառական նոր նոպա է ունեցել: Այս մասին հայտնում է Vatican News-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը:
«Այսօր կեսօրին Հռոմի պապը շնչառական նոպայի եզակի դեպք է ունեցել, ինչը հանգեցրել է նրա վիճակի հանկարծակի վատթարացմանը», — ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Հռոմի պապին անմիջապես բրոնխոսկոպիա է արվել, շնչուղիները մաքրելու համար եւ տեղադրել է ոչ ինվազիվ արհեստական շնչառության սարք, որը բարելավել է թթվածնի մակարդակը նրա արյան մեջ: Բժիշկներից մեկ-երկու օր կպահանջվի քահանայապետի վիճակը գնահատելու համար»,- հավելել են մամուլի ծառայությունում:
