Թրամփը կարող է դադրեցնել Ուկրաինային ռազմական մատակարարումները․ WSJ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ վեճից հետո Ազգային անվտանգության աշխատակազմին հանձնարարել է ուսումնասիրել Ուկրաինային ռազմական մատակարարումների դադարեցման հարցը: Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։
Ըստ պարբերականի՝ պաշտոնյաները պետք է պարզեն, թե արդյոք Միացյալ Նահանգները կարող է ժամանակավորապես կամ ամբողջությամբ դադարեցնել Կիևին զենքի ընթացիկ մատակարարումները:
Հաղորդվում է նաև, որ Սպիտակ տանը երկու նախագահների սկանդալային երկխոսությունից հետո Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ նա կարող է որոշում կայացնել դադարեցնել նույնիսկ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող անուղղակի աջակցությունը:
Խոսքը Ուկրաինայի զինված ուժերին հետախուզական տվյալներ մատակարարելու, ուկրաինացի զինծառայողների եւ օդաչուների ուսուցման մասին է։ Բացի այդ, Վաշինգտոնը կարող է փակել Գերմանիայում ամերիկյան ռազմաբազայի զանգերի կենտրոնը, որը ղեկավարում է միջազգային օգնությունը:
