Թրամփն այլևս չի ցանկանում Ուկրաինայի հետ հանածոների մասին գործարք կնքել. Reuters
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս պահին «հետաքրքրված չէ» Ուկրաինայի հետ հանքարդյունաբերական գործարքով, Reuters-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում:
Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Վոլոդիմիր Զելենսկու հետ հրապարակային վիճաբանությունից հետո, որը պետք է ավարտվեր այս համաձայնագրի ստորագրմամբ, Թրամփը գնացել է Ֆլորիդայի իր տուն և չի ծրագրում վերադառնալ Վաշինգտոն, հավելել է գործակալության աղբյուրը։
Axios-ի փոխանցմամբ՝ Կիևի պաշտոնյաները գործարքի վերաբերյալ Թրամփի որոշմանը սպասել են մոտ մեկ ժամ, մինչ իրենց խնդրել են հեռանալ:
Զելենսկին, ով միջադեպից հետո հարցազրույց է տվել Fox News-ին, ասել է, որ Կիևը և Վաշինգտոնը դեռ կարող են համաձայնության գալ հանքային ռեսուրսների վերաբերյալ։ «Սա կլինի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առաջին քայլը», - նշել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ