«Չորրորդ ինքնիշխանություն». Քո ասածը «չայեվոյ»-ն ա
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը երեկ հայտարարել է, թե առաջիկա ընտրություններում ժողովուրդն իրենց կուսակցությանը «ինչքան շատ ձայն տա, այնքան իր պատիվն է»:
«ՉԻ» – «Խորհրդային տարներին «ինչքան շատ տաս՝ քու պատիվն ա» արտահայտությունն առավել հաճախ օգտագործում էին տաքսու վարորդները, վարսավիրները, մի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր օգտվում էին ֆիքսված գների բացակայությունից և փորձում դիմացինին թասիբի գցելու շնորհիվ հնարավորինս շատ փող «կպցնել»: Ինքնին սրա մեջ որևէ վատ բան չկա, որպես մենեջմենթ՝ նորմալ է: Պարզապես ընտրությունների պարագայում այնքան էլ կիրառելի չէ, որովհետև եթե Տիգրան Կարապետիչն, օրինակ, առաջիկա ընտրություններում 2 (կամ 10) տոկոս ձայն ստանա, դա դեռ չի նշանակում, թե ժողովրդի 98 (կամ 90) տոկոսը պատիվ չունի: Դա ավելի շատ կվկայի հասարակության ինտելեկտի մասին: Իսկ պատվից ունենալ-չունենալը որոշվելու է ոչ թէ այս կամ այն ուժի օգտին քվեարկելու, այլ ընտրակաշառք վերցնել-չվերցնելու հանգամանքով»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ