Հայտնի է՝ ինչ է խնդրել Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկուն
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խնդրել է Վլադիմիր Զելենսկուն ուրբաթ օրը կայացած հանդիպումից հետո վերադառնալ Սպիտակ տուն և կարգավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Telegraph-ը։
«Սթարմերը կոչ է արել Վլադիմիր Զելենսկուն վերադառնալ Սպիտակ տուն և կարգավորել հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում (ուրբաթ օրը Սպիտակ տանը - խմբ.) վիճաբանությունից հետո», - գրում է թերթը:
Ըստ հրապարակման՝ ուրբաթ օրը Վաշինգտոնում Թրամփի և Զելենսկու անհաջող հանդիպումից հետո Սթարմերը զանգահարել է Զելենսկուն՝ փորձելով համոզել նրան վերադառնալ Սպիտակ տուն։ Նա նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին թուլացնել լարվածությունը։ Սակայն, ըստ հրապարակման, նրա փորձերն անհաջող են եղել։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել