Ուկրաինայում հայտարարել են Հայաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու փորձերի մասին
Աշխարհ
Հայկական տեղեկատվական տարածքում, մասնավորապես՝ Telegram-ի ալիքներում, կեղծ մեղադրանք է տարածվում Ուկրաինայի հետախուզական վարչության դեմ՝ իբր Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության բռնկմանը նպաստելու փորձի մեջ։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության մամուլի կենտրոնը։
«Տեղեկատվական օպերացիայի համար հիմք է հանդիսացել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության կեղծ զեկույցը՝ ուղղված Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Իվան Գավրիլյուկին:
Նշված տեղեկատվական օպերացիայի իրականացումն ուղղված է Ուկրաինայի վարկաբեկմանը և ուկրաինա-հայկական և ուկրաինա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը»,- նշել են Ուկրաինայի հետախուզական վարչությունից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)