ԱՄՆ-ին և Եվրոպային ապավինող կառավարությունները պետք է նայեն Ուկրաինայի ներկայիս իրավիճակին․ Իրանի գերագույն առաջնորդ
Արտաքին Քաղաքական
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից առաջին դասն այն է, որ արևմտյան կառավարությունների աջակցությունը երկրներին և կառավարություններին, որոնք նրանց խամաճիկներն են, պատրանք է: Այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում ուկրաիներեն գրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Սա պետք է հասկանան բոլոր կառավարությունները։ Այն կառավարությունները, որոնք ապավինում են ԱՄՆ-ին և Եվրոպային, պետք է ուշադրություն դարձնեն Ուկրաինայում տիրող իրավիճակին»,- նշել է նա։
