Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ
Լուսանկարներ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Նորֆոլկում հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ, հայտնում է Sky News-ը։
«Զելենսկին Լոնդոնի գագաթնաժողովից հետո ուղղաթիռով մեկնել է Նորֆոլկ, թագավորն անձամբ հանդիպել է նրան: Նրանք զրուցել են և լուսանկարվել նախքան կալվածք մտնելը»,- ասվում է զեկույցում։
Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնում եվրոպական գագաթնաժողովից հետո, որտեղ քննարկվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Եվրոպայի պաշտպանունակության ամրապնդման հնարավորությունները։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ավելի վաղ հայտարարել էր Կիևին 3,2 միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ