Թրամփի օգնականները Զելենսկիին կոչ են արել հրաժարական տալ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ օգնականներ պահանջում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրաժարականը՝ որպես ցանկացած հնարավոր գործարքի մաս, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով եվրոպական աղբյուրին։
Գործակալության աղբյուրները նշում են, որ ինքը՝ Թրամփը, ավելի քիչ կոշտ հայացքներ ունի, քան իր վարչակազմի որոշ անդամներ։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հրապարակային վիճաբանություն են ունեցել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ Սպասվում էր, որ պետությունների ղեկավարները համաձայնության կգան հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ Սակայն ճեպազրույցի ժամանակ ամերիկացի առաջնորդը կշտամբել է իր ուկրաինացի գործընկերոջը ԱՄՆ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ ասելով, որ Ուկրաինան «մեծ դժվարությունների մեջ է» և առանց ամերիկյան ռազմական տեխնիկայի՝ հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)