ՌԴ ԱԴԾ-ն վնասազերծել է Մոսկվայում և Մոսկվայի մարզում պայթյուններ նախապատրաստող ահաբեկչին
Ռուսաստան
Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ոչնչացրել են ահաբեկչին, ով պատրաստվում էր պայթյուններ իրականացնել Մոսկվայի մարզում գտնվող կրոնական հրեական հաստատությունում և մայրաքաղաքի մետրոյում։ Այս մասին հայտնել է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը, փոխանցում է РИА Новости-ն։
Ըստ մամուլի ծառայության՝ քաղաքացին ծնունդով Կենտրոնական Ասիայի երկրներից էր։ Տղամարդը ծրագրել է ինքնաշեն պայթուցիկ գործարկել մայրաքաղաքի մետրոյում և Մոսկվայի մարզի կրոնական հրեական հաստատություններից մեկում։ Հանցագործությունների համար նա հետախուզություն է իրականացրել և ձեռք է բերել անհրաժեշտ բաղադրիչներ։
Ահաբեկչությունից հետո, ըստ ԱԴԾ-ի, տղամարդը ծրագրել է մեկնել Աֆղանստան և համալրել միջազգային ահաբեկչական կազմակերպության շարքերը։
«Բերման ենթարկվելիս՝ հանցագործը զինված դիմադրություն է ցույց տվել ՌԴ ԱԴԾ սպաներին և ի վերջո վնասազերծվել է պատասխան կրակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ