Թրամփի պահանջներից որն է Զելենսկին պատրաստ կատարել․ BBC
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներից մեկը ՝ ստորագրել օգտակար հանածոների մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել Է BBC News-ի թղթակից Լաուրա Կյունսբերգը։
«Նա Թրամփից ներողություն չի խնդրի կամ ափսոսանք չի հայտնի Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցածի կապակցությամբ», — հայտնել է պարբերականի լրագրողուհին:
Ինչպես նշում Է BBC News-ը, Զելենսկին շատ ուշադիր է ընտրել բառերը և խոսել է միայն ուկրաիներեն։
ԶԼՄ-ների հետ զրույցում Զելենսկին հնարավոր է համարել, որ «լարվածությունը կանցնի»։
«Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաների միջև շփումներ են եղել, բայց ոչ նախագահների մակարդակով», - նշում Է Sky News-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)