ԵՄ-ի հետ կապված ինչ կարևոր բացահայտում է արել Bloomberg-ը
Համաշխարհային Մամուլ
Եվրամիությունում ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել Ուկրաինայում հրադադարի ժամկետների վերաբերյալ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն բրիտանացի պաշտոնյայի:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Figaro-ին տված հարցազրույցում հայտնել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ Ուկրաինայում հրադադարի պլանի մշակման մասին:
Նրա խոսքով՝ առաջին փուլում նախատեսվում է «հրադադար օդում, ծովում եւ էներգետիկ ենթակառուցվածքներում» ՝ մեկ ամիս ժամկետով:
Դրանից հետո Ուկրաինայում նախատեսվում է եվրոպացի զինծառայողներ տեղակայել որպես խաղաղապահներ։
Մակրոնը հստակեցրել է, որ մեկամսյա հրադադարը անհրաժեշտ է խաղաղապահ ուժերի տեղակայման շուրջ բանակցությունների համար։
Bloomberg-ի և The Telegraph-ի տվյալներով՝ խոսքը 30 հազար եվրոպացի զինծառայողներ ուղարկելու մասին է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)