Բացահայտվել է Թրամփի դիրքորոշումը Զելինսկու հրաժարականի հարցում
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ակնկալում, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին լքելու է իր պաշտոնը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ նրանց միջև տեղի ունեցած վեճից հետո: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը։
Նա նշել է, որ Թրամփը չի միջամտում Ուկրաինական քաղաքականությանը, սակայն մտադիր է հասնել հակամարտության ավարտին:
«Նա ցանկանում է խաղաղարար լինել», — ասել է Լատնիկը։
Վերջինս հավելել է, որ ԱՄՆ նախագահն այժմ քննարկում է հակամարտության կարգավորման տարբեր միջոցներ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Նախարարի խոսքով՝ ներկայումս Թրամփը ուղիներ է փնտրում Կիեւի եւ Մոսկվայի վրա ազդելու համար, որպեսզի նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել