Կրեմլում մեկնաբանել են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը
Ռուսաստան
Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության հնարավոր դադարեցումը կարող է Կիևին դրդել խաղաղ գործընթացի: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ria Novosti-ն:
«Եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա հանդիսանում է որոշում, որն իրականում կարող է Կիևի ռեժիմին դրդել խաղաղ գործընթացի», - ասել Է Պեսկովը լրագրողներին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կարող է դառնալ օրինական թիրախ Ռուսաստանի համար:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ:
Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն է թողնելու։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ