Ինչ է խնդրել Թրամփը Պուտինից․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով օգնել Իրանի հետ միջուկային բանակցություններում: Այս մասին գրում Է Bloomberg-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Bloomberg-ի տվյալներով՝ Պուտինը համաձայնել է օգնել։
Բանակցություններին Պուտինի միջնորդության մասին տեղեկությունը պաշտոնապես չեն հաստատել Ռուսաստանի կամ Իրանի իշխանությունները։
Ընդ որում, Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ երկրների համար «բնական է» ցուցաբերել օգնությունը նման հարցերում:
Ի պատասխան ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում Պուտինի օգնությունը մեկնաբանելու խնդրանքով գործակալության հարցմանը՝ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ, ըստ Ռուսաստանի իշխանությունների, ԱՄՆ-ն և Իրանը «պետք է իրենց խնդիրները լուծեն բանակցությունների միջոցով», իսկ Մոսկվան, իր հերթին, «պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի հասնի դրան»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)