Սպիտակ տանը նշել են Ուկրաինային օգնության վերականգնման պայմանը
Համաշխարհային Մամուլ
Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է որոշել, թե արդյոք Վաշինգտոնը վերսկսելու է ռազմական օգնության մատակարարումներն Ուկրաինային: Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։
«Դա որոշելու է նախագահ Թրամփը։ Այն, ինչ ես հաստատ գիտեմ, այն է, որ նա իսկապես մտադիր է խաղաղ գործարք կնքել Ուկրաինայի շուրջ, բայց, ցավոք, առայժմ պարզվում է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում խոսել իրական խաղաղության համաձայնագրի մասին», — նշել է նա։
Լևիտի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը չի հասկանում, որ «ցանկացած լավ գործարքի շրջանակներում երկու կողմերն էլ մի փոքր դժգոհ կհեռանան»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)