Սանկտ Պետերբուրգում բարձրահարկ շենքի շքամուտքում մեկ տարեկան աղջիկ են գտել
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգում բարձրահարկ շենքի շքամուտքում գտել են մեկ տարեկան աղջկա: Այս մասին հայտնել է ՆԳՆ քաղաքային վարչությունը Telegram-ում։
Ինչպես հայտնել են գերատեսչությունում, մանկասայլակով երեխան հայտնաբերվել է մարտի 3-ին։ Ընդ որում, երեխայի ծնողները այնտեղ չեն եղել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները շտապ օգնության խումբ են կանչել դեպքի վայր, որն էլ տարել է երեխային։
Աղջկա 20-ամյա մորը հաջողվել է գտնել հանրային սննդի հաստատություններից մեկում։
Իրավապահներին նա հայտարարել է, որ այլևս չի ցանկացել զբաղվել երեխայի դաստիարակությամբ, ուստի խնդրել է իր 16-ամյա ծանոթներին սայլակը տանել ինչ-որ բնակելի տան մոտ և թողնել այնտեղ:
Մինչ այդ կինն արդեն պատասխանատվության էր ենթարկվել ծնողական պարտականությունները չկատարելու համար։
Հարուցվել է քրեական գործ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ