ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց
Հայաստան
Ազգային ժողովը այսօր՝ մարտի 5-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Օրհներգի մասին» օրենքի նախագիծը՝ 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այս նախագծի քվեարկությանը՝ «հաշվի առնելով ավելի լայն հանրային քննարկման և նաև հետագայում իրենց առաջարկությամբ բոլոր խորհրդանիշների վերաբերյալ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը»:
Այսպիսով՝ օրհներգի երկրորդ և չորրորդ քառատողերը տեղափոխվում են, և այն այսուհետ եզրափակվելու է այս նախադասությամբ. «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»: Փոփոխությունը նախաձեռնել էր ԱԺ իշխող ՔՊ խմբակցությունը:
