Ուկրաինան եղել և մնում է Ռուսաստանի և ռուսական աշխարհի մի մաս․ քաղաքագետ
Վերլուծական
Քաղաքակրթական առումով Ուկրաինան եղել և մնում է Ռուսաստանի և ռուսական աշխարհի մի մասը, ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյին տված հարցազրույցում նշել է ռուս փիլիսոփա և քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը: Այս մասին գրում է Insomi-ն։
«Եվ որքան էլ Արևմուտքը փորձի մեզ պոկել իրարից, նրա մոտ ոչինչ չի ստացվի», - ասել է նա։
«Ուկրաինան դարձել է ահաբեկչական պետություն, որը սպանել է աղջկաս, և ես նրանց ատելու հիմքեր ունեմ։ Բայց ես ուզում եմ ասել, որ ես նրանց չեմ ատում: Քանի որ ատել ուկրաինացիներին, մեր դեպքում նույնն է, ինչ ատել ինքներս մեզ, մեր ժողովրդի մի մասը, մեր պատմության մի մասը, մեր մշակույթի մի մասը», հավելել է քաղաքագետը։
«Մենք մի ամբողջություն ենք; Ավելի ճիշտ՝ մենք նրանց հետ մեկ ենք։ Ահա թե ինչու ուկրաինացիները մեզ ատում են, իսկ մենք՝ ոչ։ Մենք մեկ օրգանիզմ ենք», եզրափակել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ