Մեդվեդևը խոսել է Թրամփի դեմ կազմակերպվող դավադրության մասին
Ռուսաստան
Եվրոպայում իրական գլոբալիստական դավադրություն է հասունանում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի դեմ, իսկ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին այժմ փնտրում է նոր հովանավոր՝ ի դեմս ԵՄ-ի։ Օվալաձև աշխատասենյակում սկանդալի ֆոնին ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին գրում է Lenta-ն։
«Թրամփը իր ելույթի ժամանակ յոթ անգամ վիրավորել է Զելենսկուն և Եվրոպայի առաջնորդներին», - ասել է նա։
Մեդվեդևը նշել է, որ Եվրոպան ցույց է տվել «իր իրական թնամանքը»։
Հատկանշական է, որ իր գրառման մեջ Անվտանգության խորհրդի փոխնախագահը մի քանի անգամ կոշտ է արտահայտվել Ուկրաինայի նախագահի և եվրոպական առաջնորդների հասցեին։
Մասնավորապես, քաղաքական գործիչը Եվրամիության առաջնորդներին բնութագրել է որպես «Զելենսկու եվրոպական խղճուկ հովանավորներ»։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը