Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում 

Բնական երևույթ ոչ նույնական միավորների պարագայում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին հաճախ քննարկվող հարցերից մեկը քարոզչաքաղաքական հարթության վրա երկրորդ և երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների ու ներկայացուցիչների միջև ծայր առած հրապարակային բանավեճն է: Կան բնորոշումներ, որ դա առճակատում է, այլոք խոսում են տարաձայնությունների մասին, ուրիշները նախընտրում են ավելի սուր ձևակերպումներ: Մասնավորապես կարելի է լսել գնահատականներ, որ այդ ամենը «ընդդիմադիր ճամբարում» տանում է պառակտումների, որ նման հրապարակային «փոխհրաձգությունը» լավ դրսևորում չէ ու բացասական է անդրադառնում ընդդիմադիրների գործունեության վրա: Կան տեսակետներ, որ այդ ամենը միայն ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին: Հարկավ, այդ գնահատականների մեջ կա որոշակի ճշմարտություն:

Բայց մի կողմից՝ մենք չունենք ի սկզբանե միատարր «ընդդիմադիր ճամբար», որ այն մի հատ էլ պառակտվում է կամ տարանջատվում: Մյուս կողմից՝ իրական ընդդիմադիր ուժերը, տվյալ դեպքում՝ երկրորդ ու երրորդ նախագահների կողմնակիցները, եթե կուզեք՝ թիմերը, որքան էլ միմյանց հարցեր ունենան, նրանց քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը նույնն է, եթե ոչ՝ նույնական: Այն է՝ պետության ղեկից հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած քպական թիմը, որպեսզի Հայաստանը առկա աղետային վիճակից դուրս գալու շանս ստանա: Սա էական հանգամանք է:

Նախորդ համարում մենք անդրադարձել էինք քաղաքական դաշտում ընդհանրապես ընդդիմադիր սեգմենտի համախմբման հարցին՝ նկատելով, սակայն, որ այն չի կարող լինել մեխանիկական, այլ ավելի շատ լինելու է բովանդակային, որն ունի առաջին հերթին թիրախային բաղադրիչ: Հասկանալի է, որ քաղաքական թիրախը տվյալ դեպքում Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանաթիմն են:

Բայց այս ամբողջ պատմության մեջ առաջին հերթին կարևոր է այն հանգամանքը, որ մեծ հաշվով, դիրքորոշումների, մոտեցումների հստակեցում է տեղի ունենում, ինչը բնականոն գործընթաց է: Այսինքն, փաստացի հրապարակային դաշտում արձանագրվում է փաստը, որը միշտ ակնհայտ է եղել: Խոսքն այն մասին է, որ այս օրերին կնիք է դրվում այն իրողության վրա, որ ինչպես երկրորդ ու երրորդ նախագահները նույնական չեն, այնպես էլ նույնական չեն, չեն եղել ու չեն կարող լինել նրանց թիմերը: Պարզ է, որ գործ ունենք քաղաքականապես միանգամայն տարբեր ֆիգուրների և թիմերի հետ, որոնց մոտեցումներն էլ շատ ու շատ հարցերում տարբեր են: Հնարավոր է՝ նաև արմատապես: Սա, ի դեպ, նույնպես միանգամայն բնական երևույթ է օրգանապես ոչ նույնական միավորների պարագայում: Նման դեպքերում կարող են լինել համատեղ գործողություններ, առնվազն թիրախային հարցերում նույնիսկ ընդհանրություններ, բայց նաև սկզբունքային տարբերություններ՝ կապված միջոցների, մեթոդների, բազմաթիվ հարցերին մոտեցումների առումով:

Անկախ նրանից, թե որքանով են այս ամենից վատ զգում երկրորդ կամ երրորդ նախագահների կողմնակիցները, ընդհանրապես ընդդիմադիր դաշտի ակտորները, մեր կարծիքով, տեղի ունեցածից և տեղի ունեցողից մեծ ողբերգություն սարքելու, առավել ևս՝ դա որպես աղետի նման մի բան ընկալելու կամ ներկայացնելու կարիք հազիվ թե կա: Պարզ է, որ ինչպես երկրորդ նախագահն ու իր կողմնակիցները, այնպես էլ՝ երրորդ նախագահը՝ իր կողմնակիցներով, շարունակելու են քաղաքական պայքարը: Պարզ է, որ յուրաքանչյուրն ունի իր քաղաքական ու կազմակերպչական ռեսուրսները: Խնդիրը, կարծում ենք, այդ ճանապարհի, այդ պայքարի վերաբերյալ պատկերացումներն են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ)
Ամենադիտված