Ռուսաստանում տատիկը դանակով հարվածել է թոռանը․ նրան փրկել չի հաջողվել
Ռուսաստան
Դատարանը դատապարտել է ՌԴ Խաբարովսկի երկրամասի բնակչուհուն, ով դանակով հարձակվել է թոռան վրա։ Այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային գրասենյակից, գրում է Gazeta-ն։
Դեպքը տեղի է ունեցել Ամուրի Նիկոլաևսկում։ Ըստ քննիչների՝ տատիկը դանակի մի քանի հարված է հասցրել մեկամյա տղայի պարանոցին։ Այդ պահին կինը հարբած վիճակում է եղել։ Երեխային փրկել չի հաջողվել։ Տեղի ունեցածի պատճառը անձնական թշնամանքն է եղել։
Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Դատարանը ամբաստանյալին դատապարտել է 14 տարվա ազատազրկման։
