Զախարովան ծաղրել Է Մակրոնի հայտարարությունները
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մի շարք հայտարարություններ: Նա իր մեկնաբանությունը հրապարակել Է Telegram ալիքում։
«Մակրոնի ելույթը իսկապես գարնանային ստացվեց։ Այժմ պարզվում է, որ Եվրոպայում «ամենահզոր» բանակը Էմանուելինն է։ Իսկ Զելենսկին ասում է, որ իրենն է։ Շատ կարևոր է, որ այս երկուսը գտել են չափման ընդհանուր զբաղմունք», - գրել է նա։
Զախարովան հավելել է, որ ՌԴ է ժամանելու Ֆրանսիայի նոր դեսպանը, ով խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին: Մինչդեռ Ֆրանսիայի նախագահի պաշտոնական հռետորաբանությունը ճիշտ հակառակն է։
Իր ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ «Ռուսաստանի ագրեսիվությունը սահմաններ չի ճանաչում»:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն շարունակում է զինվել, և այդ պատճառով Եվրոպայում խաղաղությունը կարող է վրա հասնել բացառապես «Ռուսաստանի զսպումից» հետո։
Մակրոնը նաև ֆրանսիական բանակն անվանել է «ամենաարդյունավետը» Եվրոպայում։
