Մակրոնը հեքիաթասաց է․ Զախարովա
Ռուսաստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները միջուկային զսպման ազգային ուժերի գործողությունները եվրոպական այլ երկրների վրա տարածելու և Ուկրաինայում խաղաղության անհնարինության մասին «անիրատեսական են», ամեն օր դրանք հակասում են նախորդներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, հայտնում է EADaily-ն։
«Պետք է Մակրոնից հարցնել, քանի որ նրա մոտ ամեն օր անիրատեսական, նախորդներին հակասող ինչ-որ հայտարարություններ են լինում», - մեկնաբանել է դիվանագետը Ֆրանսիայի առաջնորդի՝ նախօրեին համաքաղաքացիներին ուղղված ուղերձը:
Մակրոնին նա անվանել է «հեքիաթասաց»։
