Պայթյուններ Իրաքում. զոհվել են շիա–ուխտավորներ
Մերձավոր Արևելք
Ինչպես հաղորդում է «Al Jazeera»–ն, մահապարտ ահաբեկիչը Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաքում շիա–ուխտավորների հավաքատեղիում հզոր պայթյուն է իրականացրել։ Նախնական տվյալներով առնվազն 15 մարդ է զոհվել։
Սակայն տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչների անանուն աղբյուրների հայտնած տեղեկություններով զոհվել է առնվազն 20 և վիրավորվել 10 մարդ։
Մի քանի օր առաջ Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 40 մարդ։
Վերջերս, Իրաքում սուննի և շիա մահմեդականների հարաբերությունները լարված բնույթ են կրում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)