Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Արտաքին Քաղաքական
Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։
Նշենք, որ ավելի վաղ Բոճորիշվիլին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսով քննարկել էր տարածաշրջանային հարցեր։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից