Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում
Արցախ
Հունվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է բրիտանական ոչ կառավարական The HALLO TRUST կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ղեկավար Նիկ Սմարթին:
Նիկ Սմարթը հաղորդել է, որ արտաքին քաղաքական գերատեսչություն իր այս այցելությունը կրում է ճանաչողական բնույթ: Նա ներկայացրել է կազմակերպության 2012 թ. ծրագիրը, նշելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը՝ շարունակելու և զարգացնելու The HALLO TRUST-ի և ԼՂՀ իշխանությունների միջև հաստատված համագործակցության ավանդույթները:
Զրույցի ընթացքում Վասիլի Աթաջանյանն ընդգծել և կարևորել է The HALLO TRUST-ի գործունեությունը ԼՂՀ տարածքի մարդասիրական ականազերծման ուղղությամբ, վստահեցրել, որ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն այսուհետ ևս աջակցություն է ցուցաբերելու կազմակերպության գործունեությանը:
Հանդիպման մասնակիցները նշել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան