«Իսրայելը կարող է Իրանին լուրջ պարտության մատնել». ռազմական փորձագետ
Մերձավոր Արևելք
«Իսրայել–Իրանական հարաբերություններում հետաքրքիր բարդ իրադրություն է ստեղծվել», – այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայտարարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ պատերազմն անխուսափելի է ինչի մասին են վկայում բոլոր հայտարարությունները, զորավարժությունները. «Շատ հանգամանքներ են խոսում իրադրության լարման մասին», – նկատեց ռազմական փորձագետը։
Նրա խոսքերով՝ կան գործընթացներ, համաձայն որոնց պատերազմը կհետաձգվի. «Սակայն միանշանակ չեմ կարող պնդել, որ ռազմական բախումը կլնի. այստեղ գործ ունենք որոշակի քաղաքականության հետ», – նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Իսրայելը բազմիցս ապացուցել է, որ հաշվի չի նստում ոչ ոքի տեսանկյունի հետ, սակայն պնդել, թե պատերազմ կլինի, կամ՝ ոչ, չենք կարող. լինում են դեպքեր, երբ խոսում են մի բանի մասին, սակայն ստացվում է այլ բան։
«Իսրայելը կարող է Իրանին լուրջ պարտության մատնել, սակայն մտածել, որ պատերազմն այդպես էլ կավարտվի, միամտություն կլինի. Իրանը ի վիճակի է տարածաշրջանը քաշել լուրջ բախումների մեջ», – նշեց փորձագետը։
Նա նշեց, որ Իրանը տարածաշրջանում լուրջ բախումներ սկսելու լծակներ ունի։
«Առաջիկայում ռազմական բախման հնարավորությունն այնքան էլ մեծ չի», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)