Թուրքիան նախագիծ է ներկայացրել Սիրիայի հետագա զարգացումների վերաբերյալ
Մերձավոր Արևելք
Թուրքիան Ռուսաստանին նախագիծ է ներկայացրել, որում ներկայացրել է Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայի խաղաղ անցման վերաբերյալ: Այս մասին նշում է Associated press գործակալությունը` հղում կատարելով Radikal թերթին:
Առաջարկության մեջ նշված է, որ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա 2013 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում, և անցումային շրջանը պետք է կազմակերպվի «Ազգային կոալիցիա» ընդդիմադիր միավորված ուժերի միջոցով: Վերջինիս արդեն միջազգայնորեն ճանաչել են որոշ արևմտյան պետություններ:
Այս առաջարկությամբ Անկարան փորձում է Ասադին զրկել Ռուսաստանի և Իրանի աջակցությունից: Այս նախագիծը կքննարկվի ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Եգիպտոսի, Քաթարի կողմից առաջիկա տաս օրվա ընթացքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ