Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Եվրոպայի պաշտպանական ոլորտում․ Էրդողան
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել Եվրամիության վերազինման ծրագրին, որն այդ թվում ենթադրում է տարածաշրջանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ծախսերի կտրուկ ավելացում: Այս մասին Թուրքիայի ղեկավարը պատմել է ԵՄ գործընկեր երկրների հետ Եվրախորհրդի ղեկավարի տեսակոնֆերանսի ժամանակ, փոխանցում է Lenta-ն։
Նրա կարծիքով՝ եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագրերը պետք է բաց լինեն բոլոր դաշնակիցների համար։ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան կցանկանար միանալ Ուկրաինայի վերակառուցման և վերականգնման Եվրոպայի ծրագրերին:
«Մեր պաշտպանական արդյունաբերությունը, որն ունի առաջադեմ տեխնոլոգիաներ, պատրաստ է իր ներդրումն ունենալ Եվրոպայի ամրապնդվող պաշտպանական ոլորտում», - ասել է Թուրքիայի նախագահը:
Միևնույն ժամանակ նա, մատնանշելով Թուրքիայի հետ միասին եվրոպական անվտանգության պլանավորման անհրաժեշտությունը, կարևոր է համարել տրանսատլանտյան կապերի առավելագույն աստիճանի պահպանումը, ինչը նշանակելու է ԱՄՆ-ի հզոր աջակցությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան