ՌԴ մի քանի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել. Ո՞րն է պատճառը
Ռուսաստան
Սարատովի օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ. Այս մասին հայտնել է Rosaviatsiya-ի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն իր Telegram ալիքում։
«Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ին օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել նաև Սարատովի օդանավակայանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սահմանափակումները կապված են քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգության ապահովման հետ, պարզաբանել է Կորենյակոն։
Սրանից քիչ առաջ նմանատիպ սահմանափակումներ են մտցվել Վոլգոգրադի օդանավակայանում։ Կորենյակոն ընդգծել է, որ թռիչքների անվտանգությունը առաջնահերթություն է, ուստի անձնակազմը, ավիադիսպետչերները և օդանավակայանի բոլոր ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները դա ապահովելու համար։
Մարտի 2-ին Գրոզնիի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Օդանավակայանը թռիչքներ չի ստացել և չի ուղարկել:
Նախօրեին թռիչքները սահմանափակվել էին նաև Յարոսլավլի և Կոստրոմայի օդանավակայաններում։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ